Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ոստիկանապետը Ազատության հրապարակում է տեսնում լուսավոր դեմքերի

Ոստիկանապետը Ազատության հրապարակում է տեսնում լուսավոր դեմքերի
29.06.2015 | 12:08

Ազատության հրապարակում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զրուցեց հրապարակում մարդկանց հետ, պատասխանեց մի քանի հարցերի։ Ցուցարարներն առաջին հերթին ցանկանում էին իմանալ, թե ինչ է տեղի ունենալու Բաղրամյան պողոտայում, հարցնում էին՝ կարելի՞ է վստահ լինել, որ այնտեղ հավաքվածներին ոչինչ չի պատահելու, նշում էին, որ այնտեղ կան երեխաներ և կանայք։
Ոստիկանապետը այդ հարցերին այդպես էլ ուղիղ չպատասխանեց, միայն ասում էր, որ եթե մինչև այս պահը Բաղրամյան պողոտայի վրա հավաքված մարդիկ լուսավոր էին, և ինքը զգում էր, որ այդ շարժումը կարծես թե լուսավոր շարժում է, այսօրվանից Բաղրամյանի հավաքը նա լուսավոր չի համարում։ «Ես այստեղ՝ Ազատության հրապարակում եմ տեսնում լուսավոր դեմքերի»,- ասաց Գասպարյանը։ Ոստիկանապետը հորդորում էր այստեղ գտնվողներին իրենց ընկերներին հրավիրել Ազատության հրապարակ՝ կառուցողական պայքարը այստեղ շարունակելու համար։ Վլադիմիր Գասպարյանը կրկին հայտարարեց, որ ոստիկանությունը վերականգնելու է հասարակական կարգը Բաղրամյան պողոտայում։

Տեսանյութ

Ոստիկանապետը Ազատության հրապարակում է տեսնում լուսավոր դեմքերի («Ազատություն» ռադիոկայան)
Դիտվել է՝ 1946

Մեկնաբանություններ